Հռոնի պապ Ֆրանցիսկոսը ընկել է Լեհաստանի Չենստոխովա քաղաքում պատարագի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է The Daily Mirror-ը, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին:
Կաթոլիկ հովվապետը խորանին մոտենալիս հանկարծակի կորցրել է հավասարակշռությունը և ընկել: Մի խումբ հոգևորականներ անհապաղ օգնել են նրան բարձրանալու, և Ֆրանցիսկոսը շարունակել է պատարագը:
Հռոմի պապի ընկնելու պատճառը չի նշվում, սակայն տեսանյութից դատելով՝ նա կարող էր սայթաքել: