Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ամենաուշը մինչև սեպտեմբերի սկիզբ:
«Հանդիպում անպայման պետք է լինի, ամենաուշը սեպտեմբերի սկզբին Խանչժոուում Մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ», - հայտարարել է Մերկելը լրագրողներին:
G20-ի գագաթաժաղովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը չինական Խանչժոուում: