Օլանդը հայտարարել է Ազգային գվարդիա ստեղծելու մասին
Բնակչությանն ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար Ֆրանսիայում կստեղծվի Ազգային գվարդիա, գրում է BBC-ն:
Ինչպես պարզաբանել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ազգային գվարդիան կձևավորվի ոստիկանության և ժանդարմեայի պահուստից: Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները խորհրդարանում կսկսվեն սեպտեմբերին:
Նշենք, որ առաջին անգամ Ֆրանսիայում Ազգային գվարդիա ստեղծվել էր 1789 թվականին, այն կազմալուծվել էր 1872 թվականին: