Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում է կայացվել ուժեղացնել նախագահական պալատի անվտանգությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Haberler.com լրատվական կայքին:
Նշվում է, որ Էրդողանի նստավայրի պաշտպանության գործում ներառվելու են գերժամանակակից ռազմատեխնիկական միջոցներ, այդ թվում` հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ): Քննարկման փուլում է գտնվում նախագահական պալատի պաշտպանության համար օգտագործվող սպառազինության մեջ ներառել նաև «Korkut» անվանումը ստացած թուրքական արտադրության հրետանային կայանք:
Նշվում է նաև, որ ամբողջությամբ կլուծարվի նստավայրի պահպանությունն իրականացնող «Muhafız» գունդը: Վերջինի գործառույթներն արդեն կատարում են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատն ու նախագահականի թիկնազորը: