Էրդողանը հավանաբար Պուտինին կհրավիրի Թուրքիա՝ ֆուտբոլային խաղ դիտելու

17:58     28 հուլիսի, 2016

Օգոստոսի 31-ին Թուրքիայի  և Ռուսաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում  տեղի կունենա ընկերական հանդիպում:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hurriyet» օրաթերթի կայքին, ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին   կհրավիրի Թուրքիա:

Թուրքական լրատվամիջոցը ֆուտբոլային այդ հանդիպումը համարում է անակնկալ զարգացում և այն դիտարկում որպես ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ևս մեկ քայլ:

 


© armedia.am