Բրազիլիայի դաշնային դատարանը որոշում է ընդունել 38 մլն ռեալ (11.7 մլն դոլար) արգելափակել Facebook ընկերության հաշիվներում, որին պատկանում է WhatsApp մեսենջերը։
Ինչպես տեղեկացնում է UOL պորտալը, դատարանի վճիռը կապված է օգտատերերի նամակագրությանը իրավապահներին հասանելիություն տրամադրելուց մեսենջերի ներկայացուցիչների հրաժարվելու հետ։ Մեկ ամիս առաջ դատարանը կրկին որոշում էր կայացրել Facebook-ի հաշիվներում 6 մլն դոլարի արգելափակման մասին։
Բրազիլիայի դատարանները բազմիցս արգելափակել են մեսենջերի աշխատանքը երկրի տարածքում։ Հուլիսի 19-ին Ռիոյի դատարանը երրորդ անգամ էր հանձնարարել օպերատորին՝ սահմանափակել հավելվածի աշխատանքը երկրի տարածքում։