Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայում սիրիացի փախստականների աջակցության համար 1,4 միլիարդ եվրոյի տրամադրումը: Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Մինա Անդրեևան, հայտնում է РИА Новости-ն:
«Միջոցները կուղղվեն կրթության, բնակարանի, սոցիալական ենթակառուցվածքների, սոցիալ-տնտեսական օգնության տրամադրմանը»,- ասել է նա:
Անդրեևայի խոսքերով՝ դա Թուրքիայի հետ Եվրամիության պայմանավորվածությունների շրջանակներում Բրյուսելի պարտականությունների կատարման հաջորդ քայլն է:
Ավելի վաղ Բրյուսելը Թուրքիային 3 մլրդ եվրո օգնություն տրամադրելու պարտավորության շրջանակներում արդեն փոխանցել էր 740 միլիոն: