Հեղաշրջման փորձից հետո ստեղծված դժվար իրավիճակում Ուկրաինան պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Այս մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքին:
Դեսպանը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամենասկզբում հրապարակավ դատապարտել է հեղաշրջման փորձը՝ նշելով, որ «Ուկրաինան առաջին երկրներից էր, որն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի օրինական ընտրված կառավարությանն ու նախագահ Էրդողանին»:
Նա նաև նշել է, որ երկու երկրները «շարունակելու են զարգացնել երկկողմանի տնտեսական կապերը, ավարտին են հասցնելու համատեղ նախագծերը և կազմակերպելու են ընդհանուր առևտրաշրջանառությունը»: