Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Հիդաշելին դիմել է Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիքաշվիլիին՝ հրաժարականի խնդրանքով։
Նախարարը խնդրում է օգոստոսի 1-ից ազատել իրեն պաշտոնից, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»–ը:
Դեռևս հայտնի չէ, թե վարչապետը բավարարել է այս խնդրանքը, թե ոչ:
Նշվում է, որ մինչև օգոստոսի 1-ը Թինաթին Խիդաշելին կմնա իր պաշտոնին: