Լեհական ոստիկանությունն անվտանգության կանոնները խախտել և Հռոմի Ֆրանցիսկոս պապին մոտենալ ցանկացողներին զգուշացրել է զենք կիրառելու հնարավորության մասին:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառավարական մեդիա-կենտրոնի մամուլի քարտուղար Մարիուշ Չարկան, փոխանցում է ТАСС-ը:
«Յուրաքանչյուր ոք, ով կցանկանա նման քայլի գնալ, պետք է հաշվի առնի, որ հատուկ ծառայությունները կարող են միջոցներ ձեռնարկել: Ծայրահեղ դեպքերում կարող են նույնիսկ կրակոցներ հնչել»,- ասել է նա: