Չինաստանն ու Ռուսաստանը սեպտեմբերին «առօրյա» ծովային զորավարժություններ կանցկացնեն Հարավչինական ծովում: Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Յանգ Յուջունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Զորավարժություններն անցկացվելու են վիճարկելի տարածք համարվող ջրերում, որտեղ իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ Հաագայի արբիտրաժային դատարանն այս ամիս որոշում էր կայացրել, որ Չինաստանը պատմական իրավունքներ չունի Հարավչինական ծովի նկատմամբ և դատապարտել էր երկրի կործանարար գործունեությունը տվյալ տարածքում:
Չինաստանը մերժել էր այդ որոշումը և հրաժարվել էր մասնակցել դատավարությանը: