ԱՄՆ-ի համար մոտենում է «հատուցման ժամը». Հիլարի Քլինթոն

09:53     29 հուլիսի, 2016

ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է միավորվեն, քանի որ «հատուցման ժամը» մոտենում է: Այս մասին իր ելույթում նշել է Դեմոկրատական կուսակցությանից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, փոխանցում է BBC-ն:

Քլինթոնի խոսքերով՝ հզոր ուժերը սպառնում են հասարակության պառակտմամբ, իսկ միմյանց նկատմամբ հարգանքը և վստահությունը նվազում է:

Քլինթոնը նաև կոչ է արել միավորվել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և նրա «ռազմատենչ քաղաքականության» դեմ:

 


© armedia.am