Սիրիական «Ջաբհաթ ան-Նուսրան» հայտարարել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապերը խզելու մասին

10:30     29 հուլիսի, 2016

Սիրիական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման սիրիացի ջիհադիստները հայտարարել են «Ալ-Քաիդա»-ից առանձնանալու մասին: Խմբավորման առաջնորդ Աբու Մուհամադ ալ-Ջուլանին ուղերձ է ձայնագրել, որտեղ հայտարարել է խմբավորումը «Սիրիայի նվաճման ճակատ» անվանափոխելու մասին:

«Ալ-Ջազիրա» արաբական ալիքի հեռարձակած ձայնագրությունում Ջուլանին շնորհակալություն է հայտնել «Ալ-Քաիդա»-ին ըմբռնման համար, որ հարաբերությունները պետք է խզել: Նա հայտարարել է, որ նոր խմբավորումը օտարերկրյա շարժումների հետ ոչ մի կապ չի ունենա։

Ենթադրաբար խմբավորումը հույս ունի ավելի սերտ միություններ ձևավորելել Սիրիայում կռվող այլ իսլամիստների հետ: Վերլուծաբանների կարծիքով՝ խմբավորումը որոշել է վերակազմավորվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Ռուսաստանն ակտիվացրեցին իրենց ռազմական ջանքերը խմբավորման դեմ:


© armedia.am