Ռուսաստանն ԱՄՆ-ի նոր նախագահին զեկուցվող առաջնային թեմաների ցանկում է

11:37     29 հուլիսի, 2016

Ռուսաստանը ներառված է առաջնային թեմաների ցանկում, որոնք պետք է զեկուցվեն ԱՄՆ-ի նոր նախագահին գաղտնի ճեպազրույցների ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության պետ Ջեյմս Կլեպերը:

«Կարծում եմ, որ ուշադրության արժանի է կիբեռանվտանգությունը: Կարևոր է նաև, թե ԱՄՆ-ի համար ինչպիսի սպառնալիք են ներկայացնում պետությունների և ոչ պետական միավորումների ռազմական ներուժը, ինչպես օրինակ՝ «Իսլամական պետությունը»՝ որպես ոչ պետական միավորում, և Ռուսաստանը», - նշել է Կլեպերը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ հիմնական թեմաների հետ պետք է անմիջապես ծանոթացնել ԱՄՆ-ի նոր նախագահին:

Կլեպերը նաև պարզաբանել է, որ նախագահի թեկնածուներին գաղտնի ճեպազրույցների ժամանակ տրվում է ընդհանուր բնույթի տեղեկատվություն:


© armedia.am