ԵՄ-ն պետք է եզրակացություններ անի brexit-ից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Վարշավայում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ ԵՄ-ն «պետք է բարձրացնի պարտադիր փոփոխությունների և բարեփոխումների թեման եվրոպացիների սպասելիքներն արդարացնելու համար»: Շիդլոն նաև ընդգծել է, որ Լեհաստանը հարգում է ԵՄ-ից դուրս գալու «բրիտանացի ժողովրդի ինքնիշխան որոշումը»:
Միևնույն ժամանակ նրա կարծիքով ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների գլխավոր կետերից մեկը լինելու է ազատ տեղաշարժի հնարավոությունը:
«Դա հեշտ չի լինի, բայց ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար կարևոր է, որ այդ կետը՝ հիմնական ազատություններից մեկը, որոնց վրա հիմնված է ընդհանուր շուկան, պահպանվի», - ասել է Լեհաստանի վարչապետը: