Անատոլիայի երիտասարդական ասոցիացիաների երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազայի մոտ, հայտնում է Sabah թերթը: Ակցիայի մասնակիցները վանկարկել են հակաամերիկյան լոզունգներ՝ մեղադրելով ԱՄՆ-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փախողված փորձի հետ կապի մեջ:
Ավելի վաղ թուրքական Yeni Safak թերթը, իր աղբյուրին հղումով, պնդում էր, որ ապստամբներն Ինջիրլիքում խորհրդակցություններ են անցկացրել ԱՄՆ-ի շտաբի պետերի միավորված հանձնաժողովի փոխնախագահի հետ: Բացի այդ, թուրքական իշխանությունները, պահանջում են, որ Վաշինգտոնն արտահանձնի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Անկարան մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: