Քլինթոնի ելույթն ավելի համոզիչ է եղել

13:01     29 հուլիսի, 2016

Հանդիսատեսի արձագանքը Հիլարի Քլինթոնի ելույթին ավելի դրական է եղել, քան Դոնալդ Թրամփինը: Այս մասին վկայում են CNN հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Ամերիկացիների շուրջ 71%-ը հայտարարել է, որ Քլիթնոնի ելույթը դրական է ընկալվել իրենց մոտ:

Համեմատության համար նշենք, որ Դոնալդ Թրմափի ելույթին դրական է արձագանքել ամերիկացիների միայն 57%-ը:

Արդյունքում Քլինթոնն ավելի համոզիչ է եղել՝ վստահեցնելով ամերիկացիներին, որ կարող է ղեկավարել երկիրը: Հարցվածների 82%-ը վստահ է նրա ղեկավարման կարողությունների հարցում, իսկ Թրամփի առաջնորդությա ներուժին հավատում է ամերիկացիների 73%-ը:

Ընդ որում, հարցվածների 60%-ը նշել է,  որ Քլինթոնի խոսքերը ստիպել են նրանց վերանայել իրենց կարիքը, և հիմա նրանք ավելի հակված են աջակցելու Քլինթոնին: 


© armedia.am