Thelocal.de գերմանական լրատվամիջոցի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարությունն, այն բանից ի վեր, ինչ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, քամահրական վերաբերմունք է ցուցաբերում Անկարայում Գերմանիայի դեսպանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է News-ը:
Thelocal.de-ի տեղեկացմամբ, դեռևս հունիսի սկզբից դեսպան Մարտին Էրդմանը չի կարողացել հանդիպում նշանակել ո՛չ Թուրքիայի ԱԳՆ–ում, ո՛չ էլ այլ գերատեսչություններում:
Ավելի ցածր աստիճանի դիվանագետներին թույլատրել են հանդիպման գնալ, սակայն նրանցից յուրաքանչյուրի այցը պետք է հաստատված լիներ անձամբ ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի կողմից։