Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստ է միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի դեմ

12:54     29 հուլիսի, 2016

Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է Ռուսաստանի դեմ օգտագործել ունեցած միջուկային զենքը որպես վախեցնող միջոց. այդ մասին պաշտոնյան հայտնել է Բրատիսլավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:.

«Խորհրդարանում քննարկումների ժամանակ հարցադրում է արվել՝ պատրա՞ստ եմ ես միջուկային զենքն օգտագործելու որպես վախեցնող միջոց: Իմ պատասխանն էր՝ այո», -հայտարարել է Մեյը՝ պատասխանելով բրիտանական իշխանությունների կողմից Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառելու մասին լրագրողի հարցին:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ավելի վաղ հավանություն էր տվել միջուկային վահանը թարմացնելու օրինագծին, որը ոչ պաշտոնական տվյալների համաձայն, կարժենա մի քանի հարյուր միլիարդ ֆունտ ստերլինգ: 


© armedia.am