Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Սիրիայում ռուսական օդուժի տեղակայման մասին համաձայնագիրը և փաստաթուղթը տրամադրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին Պետդումայում վավերացման ներկայացնելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան և Դամասկոսը պայմանավորվել են Սիրիայում ռուսական օդուժի անժամկետ տեղեկայման մասին: Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի օգոստոսին Դամասկոսում:
Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի իշխանություններն անհատույց Ռուսաստանին են տրամադրում Հմեյմիմ օդանավակայաննն իր ենթակառուցվածքներով և այն տարածքով, որը կողմերը պետք է համաձայնեցնեն:
Ներկայումս Հմեյմիմ ավիաբազայում գտնվող օդուժը մասնակցում է ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական գործողությանը: