Նորվեգիան Ֆինլանդիային անկախության 100 ամյակի կապակցությամբ լեռ կնվիրի

20:37     29 հուլիսի, 2016

Նորվեգիայի կառավարությունը լրջորեն մտածում է Ֆինլանդիայի հետ սահմանը վերանայելու և հարևան պետությանը անկախության 100 ամյակի կապակցությամբ ինքնատիպ նվեր մատուցելու մասին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է 1,365 մ բարձրությամբ Հալթի լեռանը, որը գտնվում է նորվեգա-ֆիննական սահմանի մոտ: Հայտնի է, որ լեռն ունի գագաթ, որից մեկը գտնվում է Նորվեգիայի, իսկ մյուսը՝ Ֆինլանդիայի տարածքում: 

Այժմ Նորվեգիայի իշխանությունները մտածում են 40 մետրով տեղափոխել սահմանը, որպեսզի լեռն ամբողջությամբ հայտնվի Ֆինլանդիայի տարածքում՝ դառնալով վերջինիս ամենաբարձր կետը:


© armedia.am