ԱՄՆ-ը մտադիր է Ճապոնիային 4 հազար հա տարածք վերադարձնել Օկինավայում

14:27     29 հուլիսի, 2016

ԱՄՆ-ը որոշել է Ճապոնիային վերադարձնել իր կողմից օգտագործվող Օկինավա կղզու մեկ վեցերորդ մասը, որտեղ ամերիկացի զինվորականներ մարտական պատրաստություն են անցնում ջունգլիի պայմաններում, հայտնում է BBC-ն:

Սա նշանակում է, որ Վաշինգտոնը Տոկիոյին կվերադարձնի 4 հազար հեկտար տարածք: Նման մեծ տարածք ամերիկյան իշխանությունները Ճապոնիային վերադարձնում են առաջին անգամ 1972 թվականից ի վեր:

Նշվում է, որ Օկինավայի տարածքի մի մասի վերադարձի հարցը ճապոնական իշխանությունների հետ համաձայնեցված է եղել դեռ 1996 թվականին, սակայն այդ համաձայնությունը կյանքի չի կոչվել:


© armedia.am