Ֆրանսիայի կառավարությունը կարող է արգելել երկրի տարածքում մզկիթների կառուցման արտասահմանյան ֆինանսավորումը։ Այս մասին Le Monde-ին տրված հարցազրույցում հայտնել է վարչապետ Մանուել Վալսը:
«Ես կողմ եմ ժամանակավորապես արգելելու Ֆրանսիայում մզկիթների կառուցման արտասահմանյան ֆինանսավորումը», - հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը:
Վալսը նշել է, որ Ֆրանսիայի «թիվ մեկ» թշնամին իսլամական ահաբեկչությունն է, և պատերազմը նրա դեմ երկարատև է լինելու։ Նա չի բացառել երկրի վրա հարձակումների կրկնությունը, սակայն համոզմունք է հայտնել, որ ահաբեկչությունն ի վերջո հաղթահարվելու է։