Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Մոսկվայում վաղուց արդեն գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք պատմության մեջ չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այսինքն՝ Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք:
Այդ մասին mediametrics.ru -ին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով օրերս փորձագիտական ակումբի անդամ Ալեքսեյ Ֆենենկոյի հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ավելի մոտ է ադրբեջանական, քան հայկական կողմին», հաղորդում է «Արցախպրես»-ը:
Զատուլինի կարծիքով՝ «ինչ-որ փորձագետ Ֆենենկոյի» կողմից արված նման ադրբեջանամետ հայտարարությունները ոչ մի դեր չեն խաղում: