Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման նախապայմանը թերակղզում ռազմաքաղաքական լարվածության թուլացումն է՝ ներառյալ զորավարժությունների մասշտաբների նվազեցումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն Հյուսիսարևելյան Ասիայում անվտանգության հարցերով ռուս-չինական երկխոսության 4-րդ փուլի արդյունքում:
Մոսկվան և Պեկինը նաև կոչ են արել անհապաղ վերսկսել միջկորեական երկխոսությունը թերակղզու երկու հատվածների միջև հաշտեցման համար: