Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում և Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշվում է, որ հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը: Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի արդիական այլ հարցեր ևս: