ԱՄՆ նախագահական ընտրություններում արդեն նախկին թեկնածու Բերնի Սանդերսի կողմնակիցները հայտարարել են, որ կշարունակեն պաշտպանել վերջինիս թեկնածությունը անգամ Դեմոկրատական կուսակցության կողմից Հիլարի Քլինթոնին պաշտոնապես թեկնածու առաջադրելուց հետո: Նրանք նշել են, որ մարտահրավեր են նետում Քլինթոնին:
«Մենք մարտահրավեր ենք նետում նրան, մենք կանգ չենք առնի», - Փենսիլվանիա նահանգից հայտարարել է Չակ Պենաչիոն (Chuck Pennacchio):