Հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջումից հետո սկսված պաշտոնանկությունների շրջանակներում ամենամեծ հարվածը հասցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին, որտեղից 213 սպա օդաչու և 30 գեներալ է հեռացվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberler լրատվական կայքին:
Նշվում է, որ ըստ որոշ գնահատականների, նկատի ունենալով բանակում առկա տարբեր տեսակի ռազմական ինքնաթիռների ընդհանուր թիվն, այժմ թուրքական բանակում 675 օդաչուի պահանջ է զգացվում: