Զինված ավազակային խմբավորումները Հալեպի արևելյան թաղամասերում արգելել են տղամարդկանց լքել մարտական գործողությունների գոտին անվտանգ միջանցքներով։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի աղբյուրը։
«Անվտանգ միջանցքներով դուրս են գալիս միայն կանայք, երեխաները և ծերունիները։ Մինչև 50 տարեկան տղամարդիկ փաստացի պատանդ են գտնվում, նրանց արգելել են լքել ահաբեկիչների կողմից վերահսկվող թաղամասերը»,- նշել է աղբյուրը:
Նշվում է, որ եթե նման արգելք իսկապես գոյություն ունի, ըստ ամենայնի, գրոհայիններն օգտագործում են տղամարդկանց որպես վաճառքի առարկա կամ կենդանի վահան։