Ոստիկանությունից հաստատեցին, որ «Միայնակ գայլ» անունով հայտնի «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը վիրավորվել է:
«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ Պարեկապահական ծառայության գնդում հնչել են կրակոցներ և կրակահերթեր, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, որի արդյունքում վիրավորվել է կրակահերթ արձակողներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը»,-այս մասին Panorama.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: