Իտալիայի Գերագույն դատարանը օրինական է ճանաչել իտալուհու և պակիստանցու ամուսնությունը, ովքեր որոշել են իրենց պսակադրությունը Skype-ի միջոցով իրականացնել, հաղորդում է West-Info-ն։
Ավելի վաղ Իրալիայի ներքին գործերի նախարարությունը հայց է ներկայացրել դատարան, որում պահանջել է ամուսնությունն անօրինական ճանաչել։ Դատախազն ընդունել է, որ զույգը գիտակցաբար է կայացրել ամուսնանալու որոշումը։ Դատարանը վճիռ է կայացրել, որ պսակադրության գործընթացի համար ամուսինների ֆիզիկական ներկայությունը պարտադիր չէ։