Թուրքիայի ռազմաօդային ուժերի Աքընջը բազան, որը գտնվում է Անկարայից 35 կիլոմետր հեռավորության վրա և որը որպես շտաբ է ծառայել թուրք ապստամբների համար, կփակվի: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է РИА Новости-ն:
«Այդ Աքընըջը բազան, որը դավաճանների բույնն էր, կփակվի, և մենք այն կդարձնենք հիշատակի վայր մեր նահատակների համար, ովքեր հեղաշրջման փորձի ժամանակ մահացան հանուն ժողովրդավարության»,- ասել է Յըլդըրըմը։
Նա հավելել է, որ կփակվեն նաև բոլոր ստորաբաժանումները, որտեղից դուրս է եկել ապստամբների ռազմական տեխնիկան: