Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Երևանում ընթացող զարգացումների վերաբերյալ:
«Անհանգստությամբ հետևում եմ ԵԽ անդամ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է վերցրել ոստիկանության բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ օրենքի գերակայությամբ ղեկավարվող երկրներում բոլոր կոնֆլիկտները պիտի լուծվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության սկզբունքների ու ստանդարտների հիման վրա», - ասել է նա:
Յագլանդը կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին «անհապաղ հանգուցալուծել վտանգավոր իրավիճակը և վերադառնալ ժողովրդավար մեթոդներին:
«Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը պիտի գերիշխեն: Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: