ՊՊԾ գնդում պատանդ մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ տարածքից

11:27     31 հուլիսի, 2016

ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ տարածքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ հուլիսի 27-ին «Սասնա ծռերի» անդամները պատանդ էին վերցրել իրենց բուժօգնություն ցուցաբերել փորձող շտապօգնության 4 բուժաշխատողների: Նրանցից երկուսը դուրս էին եկել ավելի վաղ:


© armedia.am