Պավլիկ Մանուկյանը երկու ամսով կկալանավորվի

18:59     31 հուլիսի, 2016

Դատարանը բավարարել է  նախաքննական մարմնի միջնորդությունը և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանք կկիրառվի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Մանուկյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանի խոսքով, Պ.Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 

Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով: 


© armedia.am