Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանք կկիրառվի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Մանուկյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբանի խոսքով, Պ.Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով: