ՊՊԾ գնդում գտնվող զինյալները հայտարարել են, որ վայր են դնում զենքերը: Այս մասին հայտնեց «Առաջին լրատվական»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: ՊՊԾ-ից զանգահարել է Վարուժան Ավետիսյանն ու ասել, որ 20:00-ին վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանություններին:
«Ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմ հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության, կամ մնալ ռազմագերու կարգավիճակում, ծանր որոշում էր մեր համար, ռազմագերու կարգավիճակը»,-ասել է Վարուժան Ավետիսյանը, հայտնում է Panorama.am-ը:
Նշենք, որ որպես բանակցող հանդես է գալիս գեներալ Վիտալի Բալասանյանը: