«Իսլամական պետությունը» Ռուսաստանում ջիհադի կոչ է արել

10:53     1 օգոստոսի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ջիհադ իրականացնել Ռուսաստանում, հայտնում է Reuters-ը։

9-րոպեանոց հոլովակում անապատում գտնվող նախապատրաստական ճամբարի ահաբեկիչը դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարում, որ ռուսները կսպանվեն իրենց տներում։

Նշվում է, որ հոլովակի հղումը հրապարակվել էր ծայրահեղականների կողմից օգտագործվող Telegram-ի օգտահաշվում։


© armedia.am