Այսօր՝ օգոստոսի 1-ին, Armenia ավիաընկերությունը սկսել է Երևանի և Մոսկվայի միջև չվերթների իրականացումը, հայտնում է РИА Новости-ն՝ ավիաընկերության և «Վնուկովո» օդանավակայանի ներկայացուցիչներին հղումով:
Նշվում է, որ ավիաընկերությունն այս ուղղությամբ չվերթներ կիրականացնի ամեն օր՝ օրական մեկ անգամ: Չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 տիպի ինքնաթիռներով՝ նախատեսված 126 և 110 ուղևորների համար: Նշվում է, որ պահանջարկի մեծացման դեպքում չվերթների քանակը կավելացվի: