Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է ավարտվի 2019 թվականի ամռանը: Նման ժամկետներ են նշում ինչպես բրիտանական, այնպես էլ եվրոպական իշխանությունները, գրում է Financial Times-ը: Նշվում է, որ Բրյուսելում հույս ունեն Brexit-ի վերաբերյալ ուղիղ բանակցությունները սկսել ամենաուշը 2017 թվականի աշնանը:
Հուլիսի 23-ին ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեում բրիտանացիների 52 տոկոսը կողմ քվերակեց միությունից դուրս գալուն: Այս կապակցությամբ Բրյուսելում բազմիցս հայտարարել են, որ Լոնդոնը պետք է հնարավորինս շուտ սկսի ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը: