Կադիրով. ԻՊ-ի՝Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու կոչը դատարկ սպառնալիք է

23:37     1 օգոստոսի, 2016

Իսլամական պետության կողմից հրապարակված տեսանյութը, որում կոչ է արվում  ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում դատարկ սպառնալիք է: Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավարի պարտականությունները կատարող Ռամզան Կադիրովը, հաղորդում է Sputnik News-ը:

«Խորին համոզմամբ այս «հայտարարությունը» դատարկ սպառնալիք է, որի ետևում որևէ իրական ուժ չկա կանգնած: Չեչնիայում մենք ոչնչացրել ենք 51 երկրների գերազանց պատրաստված և զինված գրոհայինների», - գրել է Կադիրովը Instagram- ի իր էջում:

Հիշեցնենք, որ 9 րոպե տևողությամբ տեսանյութում  ԻՊ-ն իր աջակիցներին կոչ է արել ջիհադ իրականացնել Ռուսաստանում:

 


© armedia.am