Իսլամական պետության կողմից հրապարակված տեսանյութը, որում կոչ է արվում ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում դատարկ սպառնալիք է: Այս մասին հայտնել է Չեչնիայի ղեկավարի պարտականությունները կատարող Ռամզան Կադիրովը, հաղորդում է Sputnik News-ը:
«Խորին համոզմամբ այս «հայտարարությունը» դատարկ սպառնալիք է, որի ետևում որևէ իրական ուժ չկա կանգնած: Չեչնիայում մենք ոչնչացրել ենք 51 երկրների գերազանց պատրաստված և զինված գրոհայինների», - գրել է Կադիրովը Instagram- ի իր էջում:
Հիշեցնենք, որ 9 րոպե տևողությամբ տեսանյութում ԻՊ-ն իր աջակիցներին կոչ է արել ջիհադ իրականացնել Ռուսաստանում: