Մոսկվայի և Անկարայի համատեղ հայտարարությունը «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերսկսման մասին Եվրամիութունում լուրջ անհանգստություն է առաջացնում, գրում է գերմանական Deutsche Welle-ն:
Մի շարք եվրոպացի դիվանագետների կարծիքով դա կարող է հանգեցնել Ռուսաստանի դիրքերի ուժեղացման և ռուսական գազի մատակարարումներից կախվածության մեծացման: «Ռուսաստանի և Թուրքիայի նոր բարեկամությունը կարող է դառնալ խնդրահարույց, եթե Ռուսաստանը ցանկանա Ուկրաինային փոխարինել Թուրքիայով (գազի տարանցման հարցերում)», - Reuters-ին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Միևնույն ժամանակ եվրոպացի փորձագետների կարծիքով գազատարի նախագիծը ավելի շուտ «հռետորական» բնույթ է կրում: