Հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիայի տնտեսությունը 100 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս է կրել

12:37     2 օգոստոսի, 2016

Թուրքիայի տնտեսությունը պետական հեղաշրջման փորձի պատճառով առնվազն 300 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլար) է կորցրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին:

«Եթե մենք գնահատենք բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները, զինամթերքն ու ոչնչացված շենքերը, ապա դրանց արժեքը նախնական հաշվարկով կազմում է առնվազն 300 միլիարդ լիրա: Սակայն այս թիվը կարող է աճել, երբ մանրամասն հաշվարկներ արվեն: Օրինակ, բազմաթիվ օտարեկրացիներ չեղյալ են հայտարարել իրենց այցերը մեր երկիր: Միջնաժամկետ հեռանկարում այս ամենը կավելացնի կորուստների թիվը», - ասել է թուրք նախարարը: 


© armedia.am