Հարավային Կորեայի իշխանություններն արգելել են Audi Volkswagen Korea ընկերության մեքենաների վաճառքը։ Ընկերությանն ավելի վաղ մեղադրել էին արտանետված գազերի թեստերի արդյունքները կեղծելու համար, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Բացի այդ, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարարությունը Volkswagen-ին տուգանել է 16 մլն դոլարով՝ Հարավային Կորեայում 47 մոդելներում արտանետումների և աղմուկի ցուցանիշի կեղծման համար, և հետ կանչել երկրում արդեն վաճառված 83 հազար մեքենաների իրացման թույլտվությունը։ Խոսքը 2009 թվականից մինչև այս տարվա հուլիսի 25-ը վաճառված 80 մոդելների մասին է։
Հարավկորեական իշխանությունները միևնույն ժամանակ նշել են, որ այս որոշումը չի անդրադառնա արդեն գնված ավտոմեքենաների տերերին, և նրանք կարող են ազատ վաճառել իրենց ավտոմեքենաներն անհրաժեշտության դեպքում: