Հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Լոս Անջելեսի իր առանձնատանը ճաշ է կազմակերպել, որ գումար հավաքի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի համար։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միջոցառումը կանցկացվի Դի Կապրիոյի տանը օգոստոսի 23-ին։ «Զրույց Հիլարիի հետ» միջոցառմանը մասնակցել ցանկացողները պետք է 33.4 հազար դոլար վճարեն:
Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ Քլինթոնն իր ընտրարշավի համար գումար հավաքելու համար ներգրավում է հանրաճանաչ մարդկանց։ Ավելի վաղ նման միջոցառումներ են կազմակերպել երգիչ Սթինգը և դերասան Ջորջ Քլունին: