Շվեյցարիայի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են Բրյուսելին, որ հետ են վերցրել Եվրոպական Միությանն անդամակցելու վերաբերյալ ավելի վաղ ուղարկված հայտը: Այս մասին հայտնել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դիդյե Բուրկհալթերը: Վերջինը մանրամասնել է, որ այդ քայլը ավելի վաղ հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից:
Շվեյցարիան ԵՄ անդամակցության հայտ ներկայացրել է 1992 թվականին, սակայն նույն թվականի դեկտեմբերին շվեյցարացիները հանրաքվեի ժամանակ դեմ են քվերակել ԵՄ անդամակցությանը: