Չինական ԶԼՄ-ները սպառնացել են Ավստրալիային ռազմական հարվածով

18:56     2 օգոստոսի, 2016

Չինական The Global Times ազգային տաբլոիդը, որը պատկանում է Չինաստանի կոմունիստական կուսակցության պոշտոնական թերթին, Ավստրալիային անվանել է «թղթե կատու» և սպառնացել է ռազմական հարված հասցնել:

The Global Times-ի խմբագրական հոդվածում կտրուկ քննադատության է ենթարկվում Հարավչինական ծովի վիճելի տարածքների վերաբերայալ Ավստրալիայի դիրքորոշումը: Հոդվածն ավարտվում է ուղիղ սպառնալիքով. «Եթե Ավստրալիան մտնի Հարավչինական ծովի ջրերի մեջ, կդառնա իդեալական թիրախ Չինաստանի հարվածի համար»:


© armedia.am