Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել Է պետական ծառայողներին աշխատանքի ընդունելու ամենամյա թեստը հետաձգել կանանց նկատմամբ հնարավոր խտրականության պատճառով, հաղորդում է BBC-ն:
Ռոուհանին կարգադրել է վերանայել երեք հազար թափուր տեղերի և թեկնածուներին ներկայացվող պահանջների ցուցակը և ստուգել դրանում սեռական հատկանիշով խտրականության առկայությունը:
Իրանի պետծառայողների շարքերում կանանց թվաքանակը մեծ չէ: Որոշ գերատեսչություններ նրանց աշխատանքի չեն ընդունում ընդհանրապես: Չնայած այն բանին, որ երկրի կանանց 60 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, նրանց միայն 12,4 տոկոսն Է ապահովված աշխատանքով: