Չեխիայի նախագահը հրաժարվել է ընդունել փախստականներին

10:34     3 օգոստոսի, 2016

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը համարում է, որ իր երկիրը  պետք է մերժի փախստականներ ընդունելու բոլոր խնդրանքները, որպեսզի կանխի «բարբարոսական հարձակումները»: Այս մասին հաղորդել է նախագահի ներկայացուցիչ Ժիրի Օվչաչեկը, գրում է Reuters-ը:

«Մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ վտանգի ենթարկվել, ինչպես Ֆրանսիան և Գերմանիան: Ընդունելով նրանց մենք պարարտ հող ենք ստեղծելու բարբարոսական հարձակումների համար», - հայտարարել է Օվչաչեկը:

Միլոշ Զեմանը, որի դերը զուտ ներկայացուցչական է, Չեխիայի հանրապետության տարածք փախստականների ընդունման ամեենամոլի հակառակորդն է։ Նա դեմ է հանդես գալիս թուրքական ճամբարներից ներգաղթյալների ընդունման՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտայի կառավարության նախաձեռնությանը։

 

 

 



© armedia.am